Մարզական
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Իրանի 8th Khavaran International մրցաշարում
Իրանի Բիրջանդ քաղաքում 8th Khavaran International մրցաշարի շրջանակներում անցկացւեց կայծակնային շախմատի մրցաշար: Այս մասին յայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Մրցաշարում 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց գրոսմայստեր Հրայր Սիմոնեանը, ով 11 հնարաւորից վաստակեց 9 միաւոր:
ՖԻԴԷ-ի վարպետ Էդգար Հայրապետեանը 8.5 միաւորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: