Մարզական

Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանց Բեկենբաուէրը

78 տարեկանում մահացել է 1974 թւականի ֆուտբոլի աշխարհի չեմպիոն գերմանացի Ֆրանց Բեկենբաուէրը: Լեգենդար ֆուտբոլիստի մահւան մասին յայտնել է նրա ընտանիքը։

Նշւում է, որ մարզիկը մահացել է յունւարի 7-ին, այլ մանրամասներ չեն հաղորդւում:

Գերմանացի լեգենդար պաշտպանը 1974 եւ 1972 թւականների Աշխարհի եւ Եւրոպայի գաւաթակիր է: Միւնխէնի «Բաւարիա»-ի հետ երեք անգամ անընդմէջ նւաճել է Եւրոպայի չեմպիոնների գաւաթը (1974-1976 թւականներին)։

Գերմանիայի հաւաքականում Բեկենբաուէրը մասնակցել է 103 հանդիպման, խփել 14 գոլ։ Նա համարւում է լաագոյն պաշտպաններից մէկը պատմութեան մէջ։

1964-1977 թւականներին «Բաւարիա»-ի հետ Բեկենբաուէրը դարձել է Գերմանիայի քառակի չեմպիոն, քառակի գաւաթակիր, Եւրոպական չեմպիոնների եռակի գաւաթակիր։

1972 եւ 1976 թւականներին նա արժանացել է «Ոսկէ գնդակ»-ի։

Մարզչական կարիերայի ընթացքում Բեկենբաուէրը գլխաւորել է Արեւմտեան Գերմանիայի հաւաքականը (1984-1990), ֆրանսիական «Մարսէլ»-ը (1990-1991) եւ «Բաւարիա»-ն (1994-ին, 1996-ին)։ Գերմանիայի թիմը նրա ղեկավարութեամբ դարձել է 1986թ․ աշխարհի փոխչեմպիոն, 1990թ․ աշխարհի չեմպիոն։

Related Articles

Back to top button