Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհաւորեց Մայր Աթոռի պաշտօնէութեանը
Յունւարի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսն Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով հանդիպում ունեցաւ Մայր Աթոռի տարբեր կառոյցներում պաշտօնավարող աշխարհական աշխատակիցների հետ:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետը, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով իր հայրական օրհնութիւնն ու բարեմաղթանքները փոխանցելով ներկաներին, գնահատանքով անդրադարձաւ Մայր Աթոռի աշխատակիցների նւիրեալ ծառայութեանը Եկեղեցու առաքելութեան արդիւնաւորման գործում:
Նորին Սրբութիւնը յորդորեց նոյն ոգով եւ նախանձախնդրութեամբ շարունակել իրականացնել իրենց պարտականութիւններն ու աշխատանքները` ի շինութիւն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ ի բարօրութիւն հայ ժողովրդի:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբութիւնն անդրադարձաւ նոր տարւայ անելիքներին ու ծրագրերին: