Հայաստան - Արցախ
Տաւուշի բռնազաւթւած գիւղերում բարձրացւել է թշնամու դրօշը

«ԱԼԻՔ» – Ադրբեջանական ԱՊԱ գործակալութիւնը լուսանկարներ է հրապարակել Տաւուշի հատւածի թշնամուն յանձնւած գիւղերից, որտեղ արդէն ծածնւել է Ադրբեջանի դրօշը եւ ծառայութիւն են իրականացնում ադրբեջանցի սահմանապահները:
Ակամայից հարց է առաջանում. հաճո՞յք են ստանում արդեօք ՀՀ գործող իշխանութիւնների տարբեր տրամաչափի, նշանակութեան ու կարեւորութեան ներկայացուցիչներն այս համազգային նւաստացումից:
Պատասխանը, կարծում ենք, սթափ մտածողների համար յստակ ու պարզ է:
Յստակ ու պարզ է եւս մէկ բան. այս խայտառակութեան հեղինակներին պատասխանատւութիւնից խուսափել չի յաջողւի: Դա միանշանակ է: