Հայաստան - Արցախ
Օկուպացւած Բերձորում ադրբեջանցիները մզկիթի շինարարութիւնը սկսել էին նախքան եկեղեցու աւերումը

«ԱԼԻՔ» – 2024 թւականի օգոստոսի 29-ից տարածւեց տեղեկատւութիւն, որ ադրբեջանական իշխանութիւններն Արցախի Բերձոր քաղաքի Ս․ Համբարձման եկեղեցու տեղում, որն իսպառ վերացւել է օկուպացիոն ռեժիմ կողմից, մզկիթ են կառուցում։ Յայտնում է monumentwatch.org-ը։
«Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում» թիմի կողմից արբանեակային լուսանկարների դիտարկումը թոյլ է տալիս հաւաստել, որ օկուպացւած Բերձորում մզկիթը կառուցւում է ոչ թէ ադրբեջանական իշխանութիւնների կողմից միտումնաւոր ոչնչացւած Սուրբ Համբարձման եկեղեցու տեղում, այլ նրանից ոչ հեռու գտնւող տարածքում, ընդորում՝ մզկիթի շինարարութիւնը սկսել էր նախքան եկեղեցու աւերումը: