Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վիգէն Յակոբեան. «Եթէ Վեհափառն ինքնակամ չհեռանայ, Փաշինեանը կը փորձի այլ եկեղեցի ստեղծել՝ Հայաստանի Հայ Առաքելական»

«ԱԼԻՔ» – Եթէ Վեհափառն ինքնակամ չհեռանայ, Փաշինեանը կարող է այլ եկեղեցի ստեղծել՝ Հայաստանի Հայ Առաքելական։ «Կիզակէտում Արկադի Գրիգորեանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագէտ Վիգէն Յակոբեանը։

«Փաշինեանը հասկանում է, որ Վեհափառին ձերբակալելը նոնսենս է, նաեւ Հայաստանից դուրս եւ դրա հետեւանքները անկանխատեսելի են հանրութեան մէջ եւ դրսում։ Հայ Առաքելական Եկեղեցին կայացած ինստիտուտ է նաեւ արտաքին աշխարհի համար եւ մեծ ազդեցութիւն ունի շատ պրոցեսների վրայ եւ բաւականին լուրջ հեղինակութիւն եւ քաշ ունի նաեւ եկեղեցական համայնքում։

Եթէ շանտաժի օբիեկտը չի կոտրւում, ինչպէս Սամուէլ Կարապետեանը, Փաշինեանը մնում է պրոցեսի տակ։ Փաշինեանի համար Վեհափառին ձերբակալելը փակուղի է, ուզում է ինքնակամ հրաժարականի հասնել։ Փաշինեանը եկեղեցուն տեսնում է իր իշխանութեանը սպառնացող բլոկի հետ»,- նշել է Յակոբեանը։

Related Articles

Back to top button