Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տիգրան Քոչարեան. «Այսքանով աւարտւած է եկեղեցին պառակտելու Փաշինեանի հնարաւոր ռեսուրսը»

«ԱԼԻՔ» – Նախօրէին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը կառավարութիւնում ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ։ Թեմային Alpha News-ի եթերում անդրադարձել է գլխաւոր խմբագիր Տիգրան Քոչարեանը։

«Շատ լաւ եղաւ, որ վերջնականապէս բացայայտւեց Նիկոլ Փաշինեանի, այսպէս ասած, «ագենտուրան»»,- ասել է Տիգրան Քոչարեանը։

Նրա խօսքով՝ Փաշինեանը դիմել է այս քայլին, քանի որ պրոցեսներն արագանում են, եւ նա չի ստանում այն, ինչ ուզում էր․ «Մի քանի անգամ եկեղեցու դէմ որոշակի գործողութիւններ իրականացրեց, տապալւեցին փորձերը Յովհաննավանքում, Թալինում, որտեղ նրա ընտրողները շատ են, բայց աւելի քիչ մարդ եկաւ»։

Ըստ Տիգրան Քոչարեանի՝ այսքանով կարելի է աւարտւած համարել եկեղեցին պառակտելու Նիկոլ Փաշինեանի հնարաւոր ռեսուրսը։

Վերջինիս իրական նպատակն, ինչպէս նշել է Alpha News-ի խմբագիրը, Հայ Առաքելական Եկեղեցին ոչնչացնելն է. «Նիկոլ Փաշինեանի եւ նրա տէրերի հիմնական նպատակը Հայ Առաքելական Եկեղեցին որպէս կառոյց ոչնչացնելն է, կամ մաքսիմալ բարոյազրկելը»։

Տիգրան Քոչարեանը վտանգաւոր է համարել եկեղեցու համբաւի հետ խաղալը, քանի որ այնպիսի հարւած կարող է հասցւել եկեղեցուն, որ մարդիկ ուղղակի չեն ուզենայ եկեղեցի մտնել։

«Եկեղեցին խանութ չէ, ՍՊԸ չէ, որ փակւեց, միւսը կը բացւի։ Եկեղեցին համազգային արժէք ունեցող կառոյց է, եւ եթէ դու մի անգամ տանուլ տաս, ապա այլեւս որեւէ բան չես կարող վերականգնել»,- յաւելել է գլխաւոր խմբագիրը։

Related Articles

Back to top button