ԻրանՄիջազգայինՔաղաքական

Թրամփը կրկին պնդել է, որ Իրանը ցանկանում է համաձայնութեան հասնել

ԱՄՆ նախագահը կրկին յայտարարել է, որ Իրանը «իրապէս ցանկանում է գործարք կնքել», եւ այդ համաձայնութիւնը «շատ լաւ կը լինի Ամերիկայի եւ մեր կողքը կանգնողների համար»։

Միաժամանակ, նա քննադատել է ներքաղաքական ընդդիմախօսներին՝ նշելով, որ դեմոկրատների եւ «ոչ հայրենասէր հանրապետականների» շարունակական քննադատութիւնները բարդացնում են բանակցային գործընթացը։

«Չե՞ն հասկանում, որ երբ քաղաքական գործիչները շարունակ ասում են՝ պէտք է աւելի արագ շարժւել, կամ դանդաղ, գնալ պատերազմի կամ չգնալ, դա ինձ համար շատ աւելի դժւար է դարձնում ճիշտ գործելն ու բանակցելը»,- ասել է նա։

Թրամփը նաեւ յորդորել է սպասել՝ վստահեցնելով, որ «վերջում ամէն ինչ լաւ կը լինի, ինչպէս միշտ է եղել»։

 

The New York Times․ Թրամփը Իրանի, Ուկրայինայի եւ Գազայի հարցում յայտնւել է փակուղում 

The New York Times  օրաթերթը գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը մշտապէս իրեն ներկայացնում էր որպէս «արագ եւ վճռական յաղթանակներ ապահովող քաղաքական գործիչ», այժմ բախւել է Իրանի, Ուկրայինայի եւ Գազայի շուրջ առկայ բարդ իրողութիւններին։

Պարբերականի գնահատմամբ՝ այս երեք առանցքային ուղղութիւններում Թրամփը կանգնել է քաղաքական եւ դաշտային բարդութիւնների առաջ, որոնք նրան հասցրել են մի փուլի, որը բնութագրւում է փակուղով։

Թերթի համաձայն իրական իրավիճակը զգալիօրէն աւելի բարդ է, քան նախընտրական հռետորաբանութեան մէջ ներկայացւող արագ եւ վճռական լուծումների պատկերացումը։

Related Articles

Back to top button