ՄիջազգայինՔաղաքական

ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ի անյապաղ խորհրդակցութիւններ են խնդրել՝ կապւած Սիրիայում տիրող իրավիճակի հետ

«ԱԼԻՔ» – Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի անյապաղ փակ խորհրդակցութիւններ են խնդրել՝ կապւած Արեւմտեան Սիրիայում խաղաղ բնակիչների նկատմամբ բռնութիւնների հետ: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՄԱԿ-ում ՌԴ առաքելութեան մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլեանսկին։

«Ակնկալում ենք, որ Խորհրդի դանիական նախագահութիւնը դրանք կը նշանակի մարտի 10-ին Նիւ Եօրքի ժամանակով ժամը 10:00-ին (Մոսկւայի ժամանակով 17:00-ին)»,- նշել է Պոլեանսկին:

Աւելի վաղ ռուսաստանեան Bloknot լրատւամիջոցը յայտնել էր, որ վերջին օրերին Սիրիայում էթնիկ եւ կրօնական հողի վրայ տեղի ունեցած զանգւածային սպանութիւնները նոր թափ են ստանում՝ ալաւիների եւ քրիստոնեաների ամբողջական ընտանիքներ են գնդակահարւում, մորթւում եւ գլխատւում։

Նշւում է, որ ԴԱԻՇ-ի նախկին անդամները ակտիւօրէն գործում են պաշտօնական Դամասկոսի դրօշի ներքոյ։

Լրատւամիջոցն ընդգծում է, որ երկրի նոր իշխանութիւնները ցեղասպանութիւն են կազմակերպել։

Մարդու իրաւունքների սիրիական դիտորդական կենտրոնի (Sohr) տւեալներով՝ Սիրիայի ռազմական գործողութիւնների վարչութիւնը անօդաչուներով եւ հրետանային արկերով յարձակւել է Բանիաս գիւղական տարածքի տարբեր շրջանների վրայ՝ խուճապ առաջացնելով բնակիչների շրջանում:

Ըստ Sohr-ի աղբիւրների, անօդաչուները յարձակւել են լեռնային եւ անտառապատ շրջանների վրայ։

Լաթաքիայի եւ Տարտուսի շրջանները ենթարկւել են տանկերի եւ անօդաչուների ինտենսիւ ռմբակոծութեանը: Այս մասին հաղորդում է news.am-ը:

Related Articles

Back to top button