ԻրանՄիջազգայինՔաղաքական

The Washington Post.  Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ գործարքը նախատեսում է Հորմոզի բացում 30 օրւայ ընթացքում

Իրանական եւ ամերիկեան կողմերի միջեւ համաձայնագիրը նախատեսում է, որ Թեհրանը գործարքի կնքման պահից 30 օրւայ ընթացքում կը բացի Հորմոզի նեղուցը։ Այս մասին մայիսի 24-ին հաղորդել է The Washington Post (WP) թերթը՝ յղում անելով աղբիւրներին։

«Վերջին առաջարկի համաձայն, որը ստորագրւել է դիւանագէտի կողմից, Իրանը անյապաղ կը բացի Հորմոզի նեղուցը եւ քայլեր կը ձեռնարկի՝ 30 օրւայ ընթացքում նաւագնացութիւնը նախապատերազմեան մակարդակին վերադարձնելու համար»,- ասւում է հրապարակման մէջ։

Նաեւ ենթադրւում է, որ Իրանը, ԱՄՆ-ն եւ նրանց դաշնակիցները կը յայտարարեն բոլոր ճակատներում, այդ թւում՝ Լիբանանում, ռազմական գործողութիւնների անյապաղ դադարեցման մասին։ Թերթում նշել են, որ առաջարկը ներառում է Իրանի կողմից միջուկային զէնքի մշակման հրաժարման հաստատում եւ դրա պաշարների համաձայնեցւած եղանակով ոչնչացման համաձայնութիւն։

Related Articles

Back to top button