Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արցախցիների իրաւունքների պաշտպանութեան խորհուրդը բողոքի ակցիաներ կիրականացնի ՀՀ ԱԳՆ և դատախազութեան շէնքերի առջեւ

«ԱԼԻՔ» – Արցախցիների իրաւունքների պաշտպանութեան խորհուրդը յայտնում է.

«Ապրիլի 14-ին (երկուշաբթի), ժամը 11:00-ին, պլանաւորում ենք բողոքի ակցիաներ ՀՀ արտգործնախարարութեան եւ դատախազութեան շէնքերի առջեւ՝ ներկայացնելու մեր վերաբերելի պահանջները։

Մասնաւորապէս, արտգործ նախարարութեան առջեւ ներկայացնելու ենք մեր պահանջները եւ կոնկրետ քայլեր հաւաքական վերադարձի, հայ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգութեան ու մասնաւոր սեփականութեան պաշտպանութեան, ՄՔԴ պետական դիմումի ներկայացման, միջազգային դատական գանգատներից չհրաժարման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի չլուծարման վերաբերեալ: Իսկ դատախազութեանը հաղորդում ենք ներկայացնելու արցախցիների դէմ ատելութիւն քարոզելու դէպքերի վերաբերեալ եւ պահանջելու ենք բացատրութիւն տալ Արցախում կոռուպցիոն երեւոյթների վերաբերեալ հաղորդումների հիմքով իրականացւող քրէական վարոյթների ընթացքի մասին:

Ի դէպ, ցանկանում ենք տեղեկացնել, որ ապրիլի 12-ին Ազատութեան հրապարակում կազմակերպւող հանրահաւաքի հետ Արցախցիների իրաւունքների պաշտպանութեան խորհուրդը որեւէ առնչութիւն չունի»։

Լուրը հաղորդում է yerevan.today-ը:

Related Articles

Back to top button