Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լիլիթ Գալստեան. «Մինչ Ադրբեջանին էք յանձնում ականապատ դաշտերի քարտէզներ, երէկւայ քոչւորն այսօր մեզանից ինքնութիւն է գողանում»

«ԱԼԻՔ» – ՀՅԴ Բիւրոյի անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան էջում գրել է.

«ԱԳՆ եւ կառավարութիւն․ դուք ոչ միայն անուղղելի տգէտ էք, ինչպէս հրապարակայնօրէն խոստովանեցիք այսօր (ապրիլի 11-ին-ԽՄԲ.), այլեւ՝ ապիկար էք ու անճար, պետութիւնից ու արժանապատւութիւնից կիլոմետրերով հեռու։

Մինչ Ադրբեջանին էք յանձնում ականապատ դաշտերի քարտէզներ, մինչ խաղաղութիւն էք մուրում՝ դառնալով Բաքւի բանտերում ՀՀ քաղաքացիների եւ հայ ժողովրդի հաւաքական նւաստացման յանցակից, մինչ պատրաստակամութիւն էք յայտնում միջազգային ատեաններից յետ կանչել ՀՀ հայցերը, մինչ յայտարարում էք, թէ մեր հողից թշնամուն հեռացնելու նպատակ չունէք, երէկւայ քոչւորն այսօր մեզանից ինքնութիւն է գողանում ու մեր մշակութային ժառանգութիւնն է իւրացնում։ Եւ այս ամէնը կատարւում է օրը ցերեկով, Վատիկանում, քրիստոնէութեան օրրանում։ Որովհետեւ դուք չկաք։ Ձեր իշխանութեան ամէն օրը ցաւ է ու նւաստացում»։

Related Articles

Back to top button