Նախագահ Ռէյիսին եւ Կատարի էմիրը քննարկել են իրավիճակը Պաղեստինում
«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին երէկ՝ հոկտեմբերի 14-ին հեռախօսազրոյց է ունեցել Կատարի էմիր Շէյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ:
Հեռախօսազրոյցի ընթացքում կողմերը քննարկել են իրավիճակը Պաղեստինում:
Նախագահ Ռէյիսին կարեւորել է սիոնիստական ռեժիմի ռազմական յանցագործութիւնների եւ ցեղասպան գործողութիւնների հնարաւորինս արագ դադարեցման անհրաժեշտութիւնը՝ շեշտելով, որ սիոնիստ առաջնորդների վերջին օրերի յայտարարութիւններն ու գործողութիւնները ռազմական յանցագործութիւնների, ցեղասպանութեան եւ միջազգային բոլոր պայմանագրերի ակնյայտ խախտման վառ օրինակներ են:
Անդրադառնալով «Ալ Աքսայի փոթորիկ» գործողութեանը, նախագահն ասել է. ««Ալ Աքսայի փոթորիկ» գործողութիւնը փաստեց, որ տարածաշրջանում որեւէ համակարգ չի կայանայ, առանց Պաղեստինի ժողովրդի իրաւունքները հաշւի առնելու»:
Կատարի էմիրն էլ իր հերթին կարեւորելով երկու երկրների համագործակցութիւնը Գազայի հատւածի ժողովրդի դէմ սիոնիստական ռեժիմի յանցագործութիւնները կասեցնելու համար, ասել է. «Արեւմտեան լրատւամիջոցները փորձում են սխալ եւ խեղաթիւրւած ներկայացնել իրադարձութիւնները, եւ մենք պէտք է փորձենք աշխարհին ցոյց տալ իրական եւ ճշգրիտ պատկերը»: