
«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ պատգամաւորը մի գրութեամբ դիմել է Դատական ուժի պետ հոջ. Մոհսէնի Էժէիին, որպէս Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով արձակուրդ շնորհւի հայ եւ քրիստոնեայ բանտարկեալներին:
Ի պատասխան նամակ գրութեան՝ քրիստոնեայ բանտարկեալներին 10-օրեայ արձակուրդ է շնորհւել, որի կապակցութեամբ պատգամաւոր Արա Շահվերդեանը իր շնորհակալագիրն է յղել Դատական ուժի պետին: