«ԱԼԻՔ» – «Իրանը անպատասխան չի թողնի Սիոնիստական ռեժիմի ոչ մի ագրեսիւ գործողութիւն: Մենք հետեւում ենք տարածաշրջանի իրավիճակին՝ շփման մէջ գտնւելով Լիբանանի իշխանութիւնների հետ «Հեզբօլլահ»-ի առաջնորդ Սէյէդ Հասան Նասրօլլահի նահատակութիւնից յետոյ»: Այս մասին յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:
«Իրանը շարունակում է ջանքեր գործադրել նաեւ առաջին փոխանախագահ Մոհամադ Ռեզա Արեֆի եւ Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի միջեւ հեռախօսազրոյցից յետոյ: Մենք շփման մեջ ենք Լիբանանի իշխանութիւնների հետ եւ հետեւում ենք իրավիճակին։ Իրանն անպատասխան չի թողնի Սիոնիստական ռեժիմի եւ ոչ մի ագրեսիւ գործողութիւն, յանցագործ վարչակարգն անպատիժ չի մնայ իր յանցագործութիւնների համար»,- լրագրողների հետ շաբաթական հանդիպման ժամանակ ասել է ԱԳՆ մամլոյ խօսնակը: