ԲՀԿ-ն խստօրէն դատապարտում է Մասիսում «Ուժեղ Հայաստան» կուսակցութեան անդամների նկատմամբ տեղի ունեցած յարձակումը

Յայտարարութիւնը՝ ստորեւ.
«Քաղաքական պայքարը պէտք է լինի գաղափարների, ծրագրերի եւ տեսլականների մրցակցութիւն, ոչ թէ ուժի, բռնութեան դրսեւորում։ Անկախ քաղաքական հայեացքներից եւ կուսակցական պատկանելութիւնից՝ նման միջադէպերը անընդունելի են եւ չեն կարող արդարացւել որեւէ հանգամանքով։
Մենք համոզւած ենք, որ ընդդիմադիր որեւէ ուժի նկատմամբ իրականացւած բռնութիւնը յարձակում է ոչ միայն այդ քաղաքական ուժի, այլեւ ամբողջ ընդդիմութեան, քաղաքական բազմակարծութեան եւ ազատ ընտրութիւնների գաղափարի դէմ։
Կոչ ենք անում իրաւապահ մարմիններին հնարաւորինս արագ բացայայտել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները եւ օրէնքի համաձայն պատասխանատւութեան ենթարկել մեղաւորներին։
Ընտրութիւններին մնացել են հաշւած օրեր։ Ուստի առաւել, քան երբեւէ անհրաժեշտ է զսպւածութիւն, պատասխանատւութիւն եւ փոխադարձ յարգանք։ Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին եւ նրանց աջակիցներին չտրւել սադրանքների, մնալ քաղաքական կորեկտութեան սահմաններում եւ թոյլ չտալ, որ ընտրական գործընթացը ստւերւի բռնութեան ու թշնամանքի դրսեւորումներով։
Այս օրերին որոշւում է մեր պետութեան եւ ժողովրդի ապագան, ուստի առաւել քան կարեւոր է, որ քաղաքական գործընթացներն ընթանան խաղաղ, արդար, օրինական եւ ժողովրդավարական մթնոլորտում։ Հայաստանում ներքին համերաշխութեան, փոխադարձ յարգանքի ու հանդուրժողականութեան մթնոլորտը չպէտք է այլընտրանք ունենայ»։
Աւելի վաղ տեսանիւթ էր տարածւել, որտեղ երեւում է՝ ինչպէս են Մասիսում յարձակւում «Ուժեղ Հայաստանի» թիմակիցների՝ այդ թւում եւ կանանց վրայ, հարւածում, ծեծում։



