Վեհափառ. Հայոց եկեղեցու սպասաւորներն այսօր եւս ՀՀ-ում իշխանութիւնների կողմից անհիմն մեղադրանքներով ենթարկւում են հետապնդումների, ինչպէս նաեւ ազատազրկման

Հայոց եկեղեցու սպասաւորներն այսօր եւս ՀՀ-ում իշխանութիւնների կողմից անհիմն մեղադրանքներով ենթարկւում են հետապնդումների, ինչպէս նաեւ ազատազրկման։ Մայր աթոռում այսօր 4 բարձրաստիճան հոգեւորական եպիսկոպոսական ձեռնադրութեան արարողութեան ժամանակ իր խօսքում յայտարարեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Նա Հայաստանում եւ Սփիւռքում ծառայող հայ հոգեւորականներին օրհենց ու շնորհակալութիւն յայտնեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածին հաւատարիմ լինելու համար, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
«Փա՛ռք Աստծոյ, Հայաստանի եւ Սփիւռքի հոգեւորականներն աննկուն են հոգով, անսասան են Սուրբ Էջմիածնին հաւատարմութեան մէջ, անդաւաճան իրենց ուխտին ու կոչմանը եւ նախանձախնդրութեամբ շարունակում են կատարել իրենց առաքելութիւնը՝ իրականութիւն դարձնելու հոգեւոր կեանքի պայծառութեան, պետականութեան ամրապնդման, հայրենաշինութեան, հայրենիքի հզօրութեան եւ առաջընթացի տեսիլքները»,- ասաց Վեհափառը։



