ԻրանՄիջազգայինՔաղաքական

Մակրոնի հետ հեռախօսազրոյցում. Նախագահ Ռէյիսին սիոնիստների գործողութիւնները նմանեցրել է նացիստների յանցագործութիւններին

«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին երէկ՝ հոկտեմբերի 15-ին հեռախօսազրոյց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնի հետ:

Հեռախօսազրոյցի ընթացքում կողմերը քննարկել են իրավիճակը Գազայի հատւածում:

Նախագահ Ռէյիսին անդրադառնալով ստեղծւած իրավիճակին նշել է, որ Իսրայէլի կողմից պաղեստինցիների դէմ շարունակւող ագրեսիայի, պատերազմական յանցագործութիւնների եւ սպանդի, ինչպէս նաեւ Գազայի հատւածի շրջափակման արդիւնքում,  իրավիճակի բարդացման եւ այլ ճակատների բացման հաւանականութիւն կայ:

Սիոնիստների գործողութիւնները նմանեցնելով նացիստների գործողութիւններին, նախագահը քննադատել է Արեւմտեան ԶԼՄ-ներին, որոնք խեղաթիւրւած են ներկայացնում իրականութիւնը. «Չպէտք է յանցագործին ներկայացնել որպէս զոհ, իսկ զոհին՝ յանցագործ՝ փորձելով արդարացնել յանցագործին»:

Ընդգծելով Արեւմուտքի եւ միջազգային կազմակերպութիւնների պատասխանատւութիւնը սիոնիստական ռեժիմի յանցագործութիւնների նկատմամբ, այաթ. Ռէյիսին տարածաշրջանում ճգնաժամի տարածումը կանխելու նպատակով կարեւորել է Գազայի հատւածի բնակելի թաղամասերի ռմբագոծման անյաապաղ դադարեցումը, շրջափակման վերացումը, ջրի, էլեկտրաէներգիայի եւ առաջին անհրաժեշտութեան իրերի մատակարարման վերականգնումը:

Related Articles

Back to top button