Մարզական

Եւրօ-2024. Մբապէի ծանր վնասւածքը

«ԱԼԻՔ» – Գերմանիայում շարունակւում է ֆոտբոլի Եւրոպայի առաջնութեան խմբային փուլը: Երէկ՝ յունիսի 17-ին կայացաւ եւս 3 հանդիպում:

D խմբում, աշխարհի գործող փոխչեմպիոնը՝ Ֆրանսիայի հաւաքականը դժւարին խաղում նւազագոյն՝ 1:0 հաշւով պարտութեան մատնեց Աւստրիայի հաւաքականին: Այս հանդիպման ուշագրաւ դրւագը Ֆրանսիայի աւագ եւ առաջատար Կիլիան Մբապէի՝ քթի ծանր վնասւածքն էր, որը կարող է նրան զրկել հետագայ պայքարից:

E խմբում Ռումինիայի հաւաքականը խոշոր՝ 3:0 հաշւով պարտութեան մատնեց Ուկրաինայի ընտրանուն, իսկ Սլովակիան նւազագոյն՝ 1:0 հաշւով առաւելութեան հասաւ Բելգիայի նկատմամբ: Նշենք, որ այս խաղի «հերոս»-ը VAR համակարգն էր, որի օգնութեամբ մրցավարը չընդունեց Բելգիայի խփած 2 գնդակները:

 Այսօր՝ յունիսի 18-ին կաւարտւի խմբային փուլի առաջին տուրը: Խաղադաշտ դուրս կը գան F խմբում ներառւած թիմերը: Թուրքիան կը մրցի Վրաստանի հետ, իսկ Պորտուգալիան՝ Չեխիայի հետ:

Related Articles

Back to top button