Հայաստան - ԱրցախՄարզականՄիջազգային

46-րդ շախմատի օլիմպիադա. Հայաստանի կանանց եւ տղամարդկանց հաւաքականները ջախջախեցին Ադրբեջանին

ԵՐԲ ԽԱՒԻԱՐԸ ՉԻ ՓՐԿՈՒՄ ԻՄԱՍՏՈՒՆ ԽԱՂՈՒՄ

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի տղամարդկանց մրցաշարի 9-րդ տուրում Հայաստանի հաւաքականը 2.5։1.5 հաշւով յաղթել է Ադրբեջանի ընտրանուն։

Հայաստանի յաղթական միաւորը նւաճել է Գաբրիէլ Սարգսեանը՝ յաղթելով Ռաուֆ Մամեդովին։

Նոյն հաշւով՝ 2.5։1.5, Ադրբեջանի նկատմամբ յաղթանակ է արձանագրել նաեւ Հայաստանի կանանց հաւաքականը՝ 7-րդ տուրում։ Յաղթանակներ են տարել Լիլիթ Մկրտչեանը եւ Էլինա Դանիէլեանը, իսկ Մարիամ Մկրտչեանի պարտիան աւարտւել է ոչ-ոքի։

Տղամարդկանց մրցաշարի 9-րդ տուրից յետոյ աղիւսակը գլխաւորում է Ուզբեկստանը։ Հայաստանի հաւաքականը այսօր՝ 10-րդ տուրում, կը հանդիպի մրցաշարի առաջատար Ուզբեկստանի ընտրանուն։

Related Articles

Back to top button