Հայաստան - ԱրցախՄարզականՄիջազգային
Համլետ Մանուկեանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրեանը՝ բրոնզէ մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզութեան աշխարհի առաջնութիւնում Հայաստանի ներկայացուցիչ Համլետ Մանուկեանը նժոյգաթափերի վարժութեան եզրափակչում 15.300 միաւորով նւաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Նոյն վարժութեան եզրափակչում Հայաստանի միւս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրեանը 15.000 միաւորով արժանացել է բրոնզէ մեդալի։



