ՄարզականՄիջազգային
ԱԱ 2026. Արգենտինան եւ Անգլիան՝ Աշխարհի առաջնութեան կիսաեզրափակչում

Աշխարհի 2026 թւականի առաջնութեան քառորդ եզրափակչում Արգենտինայի հաւաքականը լրացուցիչ ժամանակում 3։1 հաշւով յաղթեց Շւէյցարիային եւ ապահովեց կիսաեզրափակչի ուղեգիրը։ Արգենտինացիների յաջորդ մրցակիցը կը լինի Անգլիայի հաւաքականը։
Միւս քառորդ եզրափակչում Անգլիան կամային յաղթանակ տարաւ Նորւեգիայի նկատմամբ՝ 2։1, եւ դուրս եկաւ կիսաեզրափակիչ։ Այդպիսով աւարտւեց նաեւ Էրլինգ Հալանդի գլխաւորութեամբ Նորւեգիայի յաջող ընթացքը մրցաշարում։




