Արթուր Խաչատրեան. «Կը յիշէ՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զօրավարժութիւն անցկացւել»

Ադրբեջանում լայնածաւալ զօրավարժութիւններ են, ընդգծւած յարձակողական ուղղւածութեամբ։
Իսկ Հայաստանում գլխաւոր շտաբի պետը զեկուցում է N զօրամասում նոր ճաշարան բացելու վերաբերեալ…
Կը յիշէ՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զօրավարժութիւն անցկացւել: Աստծոյ սիրուն, «Արծիւ գործընկերոջ» օրինակը չբերէք։ Մասնակցել է 250 հայ խաղաղապահ, 58 ամերիկացի զինւոր եւ Կանզասի ազգային գւարդիայի ծառայող, 24 ֆրանսիացի ու 11 յոյն։
Ադրբեջանը կտրուկ մեծացնում է ռազմական ներուժը
Geopolitical Monitor վերլուծական կենտրոնի նոր զեկոյցի համաձայն՝ Ադրբեջանը վերջին տարիներին զգալիօրէն ընդլայնում է իր ռազմական կարողութիւնները՝ առանձնակի ուշադրութիւն դարձնելով անօդաչու թռչող սարքերի զարգացմանը եւ տեղական արտադրութեանը՝ Իսրայէլի ու Թուրքիայի աջակցութեամբ։
Զեկոյցում նշւում է նաեւ, որ Ադրբեջանի ռազմական բիւջէն 2020 թւականի շուրջ 2.2 միլիարդ դոլարից աճել է մինչեւ 5.1 միլիարդ դոլար, ինչը հեղինակները գնահատում են որպէս տարածաշրջանում ռազմականացման վտանգի բարձրացման ցուցանիշ։



