25-րդ ձմեռային օլիմպիական խաղեր. Ադրբեջանը բողոքել է «Արցախ» ստեղծագործութեան օգտագործման համար

Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտէն բողոք է յայտնել 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Նիկիտա Ռախմանինի եւ Կարինա Ակոպովայի կողմից մրցոյթի ժամանակ «Արցախ» ստեղծագործութեան օգտագործման համար։ Յայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«ՄՕԿ-ի պաշտօնեաներին տեղեկացւել է, որ «Արցախ» տերմինը արտացոլում է Հայաստանի կողմից Ադրբեջանի միջազգայնօրէն ճանաչւած տարածքների նկատմամբ տարիներ շարունակ իրականացւող անօրինական եւ անջատողական քաղաքականութեան գաղափարախօսական էութիւնը։