Մարզական

Եւրօ-2024. Վրացական երազանք. վրացիները փլէյ-օֆֆ-ում են

«ԱԼԻՔ» – Ֆուտբոլի Եւրոպայի առաջնութեան խմբային փուլն աւարտւեց, եւ յայտնի դարձան 1/8-րդ եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները:

Երէկ՝ յունիսի 26-ին խաղադաշտ դուրս եկան E եւ F խմբերում ներառւած թիմերը:

E խմբում Սլովակիան եւ Ռումինիան խաղացին ոչ-ոքի՝ 1:1, իսկ Ուկրաինան եւ Բելգիան՝ 0:0: Այսպիսով, այս խմբի մրցաշարային աղիւսակում ամենահետաքրքիր իրավիճակն ստացւեց. երեք խաղից յետոյ, ոլոր 4 թիմերն էլ վաստակեցին 4-ական միաւոր: Յաւելեալ ցուցանիշների շնորհիւ Ռումինիան եւ Բելգիան առաջին եւ երկրորդ տեղերով դուրս եկան յաջորդ փուլ: Սլովակիան հանգրւանելով երրորդ հորիզոնականում նոյնպէս նւաճեց փլէյ-օֆֆի ուղեգիր, իսկ Ուկրաինան դուրս մնաց պայքարից:

F խմբում գրանցւեց այս առաջնութեան ամենամեծ սենսացիան. Վրաստանը 2:0 հաշւով պարտութեան մատնեց Պորտուգալիային, եւ վաստակելով 4 միաւոր երրորդ տեղով դուրս եկաւ փլէյ-օֆֆ: Պարտութիւնը սակայն չխանգարեց պորտուգալացիներին: Նրանք վաստակելով 6 միաւոր, առաջին տեղով դուրս եկան յաջորդ փուլ: 6 միաւոր վաստակեց նաեւ Թուրքիայի ընտրանին, որը վերջին խաղում 2:1 հաշւով պարտութեան մատնեց Չեխիայի հաւաքականին եւ երկրորդ տեղով դուրս եկաւ փլէյ-օֆֆ:

Այսպիսով յայտնի դարձան Եւրօ-2024-ի 1/8-րդ եզրափակչի բոլոր մասնակիցները: Դրանք են՝ Գերմանիան, Շւէյցարիան, Իսպանիան, Իտալիան, Անգլիան, Դանիան, Սլովենիան, Աւստրիան, Ֆրանսիան, Հոլանդիան, Ռումինիան, Բելգիան, Սլովակիան, Պորտուգալիան, Թուրքիան եւ Վրաստանը:

1/8-րդ եզրափակիչ փուլը կը մեկնարկի շաբաթ օրը: Խաղադաշտ դուրս կը գան Շւէյցարիան եւ Իտալիան, Գերմանիան ու Դանիան:

Related Articles

Back to top button