Մխիթարեանն ասել է՝ որ ակումբում կը ցանկանար աւարտել կարիերան
«ԱԼԻՔ»- Հայաստանի ազգային հաւաքականի նախկին աւագ, Իտալիայի գործող չեմպիոն «Ինտեր Միլան»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը DAZN-ի հետ զրոյցում ասել է, որ ուզում է կարիերան աւարտել միլանեան թիմում։
«Հիանալի կը լինէր, եթէ կարիերաս աւարտէի «Ինտեր»-ում։ Այնուամենայնիւ, դա կախւած է ոչ թէ ինձնից, այլ՝ ակումբից եւ նրանց ապագայ պլաններից։
Ես ինձնից կախւած ամէն բան կանեմ, որ երկար մնամ ֆուտբոլում եւ «Ինտեր»-ում։ Քայլ առ քայլ առաջ կը գնանք, յետոյ կը տեսնենք։ Վերջում կորոշեմ շարունակել, թէ դադարեցնել։
Նախորդ մրցաշրջանի Սկուդետոյի համար ես հիանալի զգացողութիւններ ունեցայ, որովհետեւ դա Եւոպայում իմ առաջին լիգայի գաւաթն էր։
Հպարտ եմ, որ այս նախագծի եւ այս ընտանիքի մի մասն եմ։
Նախորդ մրցաշրջանում շատ յաջողութիւններ ունեցանք, այս մէկում կանգ չենք առնելու։ Ուզում ենք աւելի շատ տիտղոսներ նւաճել մեզ ու մեր երկրպագուներին երջանկացնելու համար»,- ասել է Մխիթարեանը։