ՄիջազգայինՔաղաքական

Թուրքիայի խորհրդարանում պատգամաւորները ծեծել են իրար

«ԱԼԻՔ»- Թուրքիայի խորհրդարանում պատգամաւորները կռւել եւ ծեծել են իրար: Հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:

Օգոստոսի 16-ին, Թուրքիայի խորհրդարանը գումարւել է խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի կոչով՝ Գեզի այգու գործով բանտարկւած ու աշխատանքից ազատւած Ջան Աթալայի գործով նիստ։

Ծեծկռտուքը սկսւել է խորհրդարանում «Աշխատաւորական» կուսակցութեան Ստամբուլի պատգամաւոր Ահմեդ Շիքի ելոյթից յետոյ։

Նայելով իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան (ԱԶԿ) պատգամաւորների շարքերին՝ Շիքն ասել է. «Դուք ամօթ չունէք։ Դուք նւազագոյն ամօթ չունէք։ Դուք արժանապատւութիւն չունէք»։

Նրա խօսքերից յետոյ ամբիոն են բարձրացել ԱԶԿ-ի պատգամաւորները։

ԱԶԿ խմբակցութեան նախագահ Աբդուլլահ  Գիւլէրը բղաւել է Շիկին. «Բերանդ փակիր», ինչից յետո յՇիկը հայհոյել է նրա հասցէին։

ԱԶԿ պատգամաւոր Ալփայ Օզալանը հարւածել է Ահմեդ Շիքին, եւ պատգամաւորների միջեւ ծեծկռտուք է սկսւել։

Related Articles

Back to top button