ՄիջազգայինՔաղաքական
Կիեւը մտադիր է հարւածներ հասցնել Կուրսկի եւ Զապորոժիէի ատոմակայաններին՝ Ռուսաստանին սադրանքի մէջ մեղադրելու համար

«ԱԼԻՔ»- Ուկրաինայի իշխանութիւնները մտադիր են հարւածներ հասցնել Կուրսկի եւ Զապորոժիէի ատոմակայաններին՝ Ռուսաստանին սադրանքի մէջ մեղադրելու համար։ Փոխանցում է Tert.am-ը՝ ռուսական ՏԱՍՍ-ին յղումով։
«Այս պահին յայտնի է Կուրսկի եւ Զապորոժիէի ատոմակայանների միջուկային օբիեկտների վրայ յարձակւելու մտադրութեան մասին։
Հարւածների նպատակն է հետագայում մեղադրել Ռուսաստանի Դաշնութեանը սադրանքի մէջ, որի շրջանակներում Ռուսաստանի ղեկավարութիւնը կարող է պատասխան միջոցներ ձեռնարկել եւ միջուկային հարւած հասցնել Ուկրաինայի տարածքին», – հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նշւում է, որ տեղեկութիւնը ստացւել է Ուկրաինայի զինւած ուժերի ռազմագերիների հարցաքննութեան արդիւնքների հիման վրայ։