ՄիջազգայինՔաղաքական
ԱՄՆ-ը եւ Սաուդեան Արաբիան ստորագրել են պատմութեան մէջ ամենամեծ գործարքը
Ռիադը 600 միլիարդ դոլար կը ներդնի ԱՄՆ տնտեսութեան մէջ

«ԱԼԻՔ» – Սաուդեան Արաբիա պաշտօնական այցի ընթացքում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստաթղթեր է ստորագրել ԱՄՆ տնտեսութեան մէջ Սաուդեան Արաբիայի 600 միլիարդ դոլարի ներդրման վերաբերեալ։ Հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
Փաստաթղթերը ստորագրւել են երէկ՝ մայիսի 13-ին Ռիադում եւ «ներկայացնում են երկրների միջեւ գործընկերութեան նոր ոսկէ դարաշրջանը»:
Համաձայնագրերը ներառում են ներդրումներ ԱՄՆ էներգետիկ ենթակառուցւածքներում եւ առողջապահական ծրագրերում։
Բացի այդ, ԱՄՆ-ը եւ Սաուդեան Արաբիան ստորագրել են 142 միլիարդ դոլար արժողութեամբ ռազմական համագործակցութեան մեծ համաձայնագիր, որը նախատեսում է ամերիկեան արտադրութեան ժամանակակից սպառազինութիւնների եւ սարքաւորումների մատակարարում Ռիադին, ինչպէս նաեւ Սաուդեան Արաբիայի զինւած ուժերի ուսուցում եւ աջակցութիւն: