ՄիջազգայինՔաղաքական

Թրամփը յայտարարել է, որ սկսելու է չեղարկել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդիան Արաբիայում յայտարարել է, որ քայլեր կը ձեռնարկի յարաբերութիւնները կարգաւորելու եւ Սիրիայի նոր կառավարութեան նկատմամբ պատժամիջոցները վերացնելու համար՝ երկրին «խաղաղութեան հնարաւորութիւն» տալու նպատակով: Հաղորդում է Sky News-ը։

Նախատեսւում է, որ ԱՄՆ նախագահն այսօր Ռիադում կը հանդիպի Սիրիայի նախագահ Ահմեդ ալ Շարաայի հետ:

Նա նշել է, որ յարաբերութիւնների կարգաւորման ջանքերը ձեռնարկւել են Սաուդեան Արաբիայի փաստացի կառավարիչ, թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի յորդորով։

«Կայ նոր կառավարութիւն, որը, յուսով եմ, յաջողակ կը լինի»,- Սիրիայի մասին ասել է Թրամփը՝ յաւելելով. «Յաջողութիւն, Սիրիա։ Մեզ ինչ-որ իւրայատուկ բան ցոյց տուր»։

Ինչպէս նշում են Սաուդիան Արաբիա Թրամփի այցը լուսաբանող ԶԼՄ-ները՝ այս իրադարձութիւնները կարող են լուրջ խթան հանդիսանալ Սիրիայի նախագահի համար, որը մի ժամանակ բանտարկւել էր Իրաքում՝ 2003 թւականին այդ երկիր ԱՄՆ-ի ներխուժումից յետոյ տեղի ունեցած ապստամբութեանը մասնակցելու համար։

Related Articles

Back to top button