Իրանը հայց կը ներկայացնի Իսրայէլի դէմ
«ԱԼԻՔ» – Իրանը մտադիր է Միջազգային քրէական դատարան սիոնիստական ռեժիմի դէմ հայց ներկայացնել՝ Գազայի հատւածում գործողութիւնների եւ ռազմական յանցագործութիւնների համար: Այս մասին յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Բազմաթիւ իրաւական փորձագէտների եւ միջազգային փորձագէտների կարծիքով՝ սիոնիստական ռեժիմը ռազմական յանցագործութիւններ է կատարել Գազայում: Բաւական ապացոյցներ կան։ Իսլամական համագործակցութեան կազմակերպութեանն ուղղւած իր առաջարկի շրջանակում Իրանը կոչ է արել նշանակել յանձնաժողով, որը կը մշակի այս փաստաթղթերը Միջազգային քրէական դատարանին ներկայացնելու համար:
Մենք յուսով ենք, որ Միջազգային քրէական դատարանը կապացուցի, որ նա գործում է անաչառ ու արդարացի, եւ միջոցներ կը ձեռնարկի ռազմական յանցագործներին դատարանի առաջ կանգնեցնելու համար»,- ասել է ԱԳՆ մամլոյ խօսնակը:
Քանանին յիշեցրել է, որ ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը վերջերս Ժնեւ կատարած այցի ժամանակ ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը բարձրացրել է այդ հարցը:
ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը հաւաստիացրել է, որ Իրանն ուշադիր հետեւելու է այդ հարցին: