Հայաստան - Արցախ
Մարութ Վանեան. «Հետաքրքիր է՝ սա արդէն իրականութի՞ւն է, թէ՞ ադրբեջանցիներն արդէն իրականացրել են»
Ադրբեջանական սոցկայքերում քննարկւում է Արցախի խորհրդանիշներից մէկի՝ «Մենք ենք՝ մեր սարերը» կամ «Պապիկ-տատիկ»-ի արձանը երկաթեայ բռունցքով փոխարինելու հարցը։ Արցախցի լրագրող Մարութ Վանեանը թւիթերի իր էջում տեղադրելով երկու տարբերակները՝ գրել է. «Հետաքրքիր է՝ սա արդէն իրականութի՞ւն է, թէ՞ ադրբեջանցիներն արդէն իրականացրել են։
Մենք տեղահանւել ենք մեր տներից, ասենք՝ «լաւ է», բայց ինչո՞ւ տեղափոխել այս ծեր «Պապիկ-տատիկ»-ին, երբ նրանք այնտեղ են 60-ականներից»։
24News