Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գեղամ Մանուկեան. ««Առանց հերոս» նոր «բանակ» «նոր ու իրական» Հայաստանում»

«ԱԼԻՔ» – «Ուզո՞ւմ էք հասկանալ, թէ ինչ ի նկատի ունի այս իշխանութիւնը, երբ յայտարարում է Հայաստանի Զինւած ուժերի բարեփոխումների ու «կերպարանափոխութեան», «Նոր Հայաստանի» բանակի մասին. դա առանց հերոսների, ամէն վայրկեան «խաղաղութիւն» ու «սահմանազատում» կրկնող հրամանատարութեամբ ամորֆ հաւաքականութիւն է»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը:

««ԱՌԱՆՑ ՀԵՐՈՍ» նոր «բանակ» «նոր ու իրական» Հայաստանում:

Ուզո՞ւմ էք հասկանալ, թէ ինչ ի նկատի ունի այս իշխանութիւնը, երբ յայտարարում է Հայաստանի Զինւած ուժերի բարեփոխումներ ու «կերպարանափոխութիւն», «Նոր Հայաստանի» բանակ:

Մէկ օրինակ, չոր փաստեր ու պաշտօնական նամակագրութիւն։

Յիշո՞ւմ էք, մէկ տարի առաջ եղան բազում ահազանգեր, որ զօրամասերից հանւում են Փառքի անկիւնները, հերոսների եւ ազատամարտի մասին պատկերները։

ՊՆ պարզաբանումն էր, թէ հները, մաշւած պատկերները նորերով են փոխարինւում։

Եւ այսպէս, 2024 թ. փետրւարի 12-ին պաշտպանութեան նախարարութեանը գրութիւնով հարցրել էի, թէ «արդեօք մշակւել են ընդհանուր տպագրական նիւթերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման ձեւաչափեր, նմուշներ եւ նախագծեր…» ու «ինչ ժամկէտներում են պատրաստւում ամբողջութեամբ կատարել զօրամասերում արդիականացման եւ աւարտին հասցնելու ուղղութեամբ վերաթարմացման աշխատանքները)»։

Ուշադրութիւն՝ արդէն 2024-ի մարտին պատասխանել են, որ «տպագրական նիւթերի թարմացման, թեմատիկ նիւթերի առումով համալրման գործընթացները մշակման փուլում են եւ աւարտից յետոյ լրացուցիչ կանդրադառնանք վերոնշեալ հարցին» եւ «2024 թ. գնումների պլանով նախատեսւում է իրականացնել ձեռքբերում եւ ապահովել զօրամասերին»:

Համբերատար սպասեցի մէկ տարի եւ ՊՆ պատասխանից 10 ամիս անց նորից հարցերի՝ թէ իրենց խոստացւած ժամկէտներն աւարտւել են, ի՞նչ են արել զօրամասերում Փառքի անկիւնների վերականգման համար։

Նեարդերից թոյլ մարդկանց խնդրում եմ չընթերցել.

Պատասխանել են, որ «…փառքի անկիւնների ընդհանուր տպագրական նիւթերի թարմացման, թեմատիկ նիւթերով համալրման աշխատանքները մշակման փուլում են» ու «նշւած միջոցների ձեռքբերման նպատակով գումար դեռեւս չի ծախսւել: Համապատասխան նիւթերով եւ միջոցներով զօրամասերի ապահովման գործընթացը կիրականացւի տպագրական նիւթերի մշակման եւ ձեռքբերման գործընթացի աւարտից յետոյ»:

Ասել է, թէ 1 տարում ոչինչ չեն արել, ոչ մի փառքի անկիւն էլ չեն վերականգնել։

Հիմա սրանից յետոյ ի՞նչ բարեփոխման, զարգացման, հետեւողական աշխատանք կարող է զինւած ուժերում արւած լինի։

Կամ էլ Բանակում «կերպարանափոխութիւն», «Նոր Հայաստանի» զինւած ուժեր ասելը պատկերացնում են այսպէս՝ առանց հերոսներ, անցեալ ամէն վայրկեան «խաղաղութիւն» ու «սահմանազատում» կրկնող հրամանատարութեամբ ամորֆ հաւաքականութիւն»,- գրել է նա:

Related Articles

Back to top button