ՄիջազգայինՔաղաքական

Բլինքէնը եւ ֆիդանը քննարկել են իրավիճակը Հարաւային Կովկասում եւ Սիրիայում

«ԱԼԻՔ» – Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախօսազրոյց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքէնի հետ, ուշադրութեան կենտրոնում եղել է Սիրիան: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է ՏԱՍՍ-ը՝ յղում անելով Թուրքիայի ԱԳՆ աղբիւրին։

«Դեկտեմբերի 1-ին ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախօսազրոյց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Բլինքէնի հետ։ Քննարկւել են Սիրիայի վերջին իրադարձութիւնները։ Ֆիդանը նշել է, որ Թուրքիան դէմ է ցանկացած զարգացման, որը կուժեղացնի տարածաշրջանում անկայունութիւնը, եւ այս համատեքստում հանդէս է գալիս լարւածութեան թուլացման օգտին։ Նա ասել է, որ Սիրիայում խաղաղութիւն եւ հանգստութիւն հաստատելու համար պէտք է աւարտւի վարչակարգի եւ ընդդիմութեան միջեւ քաղաքական գործընթացը։ Նա նաեւ նշել է, որ Թուրքիան երբեք թոյլ չի տայ ահաբեկչական գործողութիւններ իր եւ սիրիական խաղաղ բնակչութեան դէմ»,- յայտնել է աղբիւրը։

Նա յաւելել է, որ «զրոյցի ընթացքում քննարկւել են նաեւ Ուկրաինայի եւ Հարաւային Կովկասի, ինչպէս նաեւ Գազայի հատւածի հարցերը»։

«Նախարար Ֆիդանն ասաց, որ Իսրայէլը պէտք է կատարի իր խոստումները՝ ապահովելու, որ հրադադարը Լիբանանում մշտական ​​լինի։ Նա ասել է, որ անհրաժեշտ է որքան հնարաւոր է շուտ հրադադար հաստատել Գազայում եւ հումանիտար օգնութիւն հասցնել տարածաշրջան»,- յայտնել են գերատեսչութիւնից։

Related Articles

Back to top button