ՄիջազգայինՔաղաքական

Ռուսաստանը պատրաստւում է լայնամասշտաբ յարձակում գործել Ուկրաինայի վրայ

«ԱԼԻՔ» – Ռուսաստանը նոր ուժեր է տեղափոխում Ուկրաինայում առանցքային մարտադաշտերի թէժ կէտեր: Ըստ ամենայնի, ռուսական զօրքերը պատրաստւում են աւելի մեծ յարձակման։ Այս մասին յայտնում է The Financial Times-ը՝ վկայակոչելով ուկրաինական հետախուզութեան ներկայացուցիչներին։

Նշւում է, որ ուկրաինական DeepState մոնիտորինգային նախագծի համաձայն, այս շաբաթ ռուսական զօրքերը աւելի շատ տարածքներ են գրաւել Դոնեցկի մարզի արեւելեան հատւածում, յատկապէս Պոկրովսկ եւ Տորեցկ քաղաքների շրջակայքում։

Յիշեցնենք, որ վերջերս DeepState-ը յայտնել էր, որ ռուսական զօրքերը մօտենում են Դնեպրոպետրովսկի շրջանին։

Վերլուծաբանները յիշեցրել են, որ ռուսական զօրքերի գլոբալ եւ գլխաւոր նպատակն այս պահին Դոնեցկի շրջանի ամբողջական օկուպացիան է։ Բայց դա իրականացնելու համար ռուսներին անհրաժեշտ է կատարել առանձին առաջադրանքներ՝ ամբողջութեամբ գրաւելու Տորեցկը, Չասով Եարը, Պոկրովսկը, Միռնոգրադը եւ նոյնիսկ աւելի հեռու՝ Կոնստանտինովկան, Սլաւեանսկը, Կրամատորսկը, Սեւերսկը, Լիմանը։

Related Articles

Back to top button