ՄիջազգայինՔաղաքական

Զելենսկի. «Պուտինը վախենում է ինձ հետ ուղիղ բանակցութիւններից»

«ԱԼԻՔ» – Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին յայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վախենում է իր հետ ուղիղ բանակցութիւններից։ Հաղորդում է CNN-ը:

Ուկրաինայի նախագահը յիշեցրել է, որ մարտի 11-ին Ուկրաինան լիովին պաշտպանել է ԱՄՆ-ի առաջարկը Սաուդեան Արաբիայում կայացած հանդիպման ժամանակ՝ կապւած ամբողջական անվերապահ զինադադարի հետ, քանի որ Ուկրաինան ձգտում է վերջ տալ պատերազմին։

Միաժամանակ, ինչպէս նշել է Զելենսկին, այս առաջարկը բանակցային հարթակում ուժի մէջ է արդէն 63 օր։

«Ես դա բազմիցս ասել եմ նախագահ Թրամփին: Կարծում եմ, որ Պուտինը չի ցանկանում, որ պատերազմը աւարտւի, չի ցանկանում հրադադար լինի, չի ցանկանում բանակցութիւններ: Ես նոյնիսկ չեմ նշում, որ նա վախենում է ինձ հետ ուղիղ բանակցութիւններից»,- ընդգծել է նա։

Related Articles

Back to top button