Հայոց պետականութեան պատմութեան մէջ այս ամէնը մնալու է որպէս սեւ բիծ
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի յայտարարութիւնը
![](/wp-content/uploads/2025/02/685-780x470.jpg)
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէն դատապարտում է ՀՀ ԱԺ-ում՝ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի գլխաւորութեամբ վերջին երկու օրերին հնչեցւած յայտարարութիւնները, որոնք ժխտում են հայ ժողովրդի հերոսական պայքարի պանծալի դրւագները։
Գաղափարազուրկ անհատների մօտ սեփական փոքրոգութիւնը, պատմութեան առջեւ հանցանքի խարանը մաքրելու ապարդիւն փորձերը՝ բացայայտում են այդ մարդուկների իրական պատկերը։
Ցաւալի է, որ հայրենի իշխանութեան աթոռներին յոխորտալով բազմած այդ մարդուկներին է վստահւած միջազգային հարթակներում ներկայացնելու մեր պետութիւնը։
Անարժանապատւութիւնը նման մարդկանց հոգու խորքում է։ Հայոց պետականութեան պատմութեան մէջ այս ամէնը մնալու է որպէս սեւ բիծ, ամօթալի յիշատակումներ, որոնք սերունդների մօտ օրինակ են ծառայելու՝ որպէս հայրենիքի ուրացման ապացոյց։
Սա եւս մէկ փաստ է, որ ՀՀ գործող իշխանութիւնները ոչ միայն չեն ներկայացնում հայ ժողովրդի իդէալները, այլ ծառայում են Հայաստանի դէմ թշնամական տրամադրութիւններ ունեցող ուժերին եւ քարոզում նրանց գաղափարախօսութիւնը։
Կամք եւ վճռակամութիւն է պէտք, որպէսզի պատմութեան աղբարկղ նետւեն այդ մարդուկները։
ՀՅԴ ԱՐՑԱԽԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷ
12 փետրւարի, 2025 թ․