ՄիջազգայինՔաղաքական
Պեսկով. «Ռուսական պատւիրակութիւնը հինգշաբթի Ստամբուլում կը սպասի ուկրաինական կողմին»

«ԱԼԻՔ» – Ռուսական պատւիրակութիւնը հինգշաբթի՝ մայիսի 15-ին, կը լինի Ստամբուլում եւ այնտեղ կը սպասի ուկրաինական կողմին։ Ըստ ռուսական ՏԱՍՍ-ի՝ յայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք գնահատում ենք միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի յայտարարութիւնները, որն առաջարկել է հինգշաբթի Ստամբուլում պատւիրակութիւնների միջեւ բանակցութիւններ անցկացնել։ Մեր պատւիրակութիւնը կը լինի այնտեղ եւ կը սպասի ուկրաինական կողմին»,- յայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ Վլադիմիր Զելենսկու՝ Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպելու ցանկութեան մասին յայտարարութիւնների առնչութեամբ։
Պեսկովը պարզաբանել է նաեւ, որ ռուսական պատւիրակութեան կազմը կը հրապարակւի, երբ լինեն Ռուսաստանի Դաշնութեան նախագահի համապատասխան յանձնարարականները։