ՄիջազգայինՔաղաքական

Ռուսաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել Կուրսկի մարզում ստեղծւած իրավիճակի կապակցութեամբ

«ԱԼԻՔ»- Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) վերլուծական ծառայութիւնն աշխատում է շուրջօրեայ ռեժիմով եւ ուշադիր հետեւում է ՌԴ Կուրսկի մարզում իրավիճակի զարգացմանը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնել են կազմակերպութիւնից՝ խոստանալով, որ ՌԴ-ից ռազմական օգնութեան խնդրանքով դիմում ստանալու դէպքում ժամանակին կիրականացնեն բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը:

«Ռազմական հակամարտութեան անցումը ՀԱՊԿ-ի պատասխանատւութեան գօտի սրման նոր փուլ է: Մեր վերլուծական ծառայութիւնն աշխատում է շուրջօրեայ: Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակի զարգացմանը եւ գործելու ենք կազմակերպութեան կանոնադրութեանը համապատասխան։ Քարտուղարութիւնը եւ Ռուսաստանի Դաշնութեան համապատասխան պետական կառոյցները տեղեկատւութիւն են փոխանակում աշխատանքային կարգով: Անհրաժեշտութեան դէպքում ՀԱՊԿ քարտուղարութիւնը սահմանւած ժամկէտում կիրականացնի սոյն գործով նախատեսւած բոլոր ընթացակարգերը»,- յայտարարել են ՀԱՊԿ-ում։

Նշւում է, որ ռազմական օգնութեան տրամադրման հարցը կարող է ծագել միայն մասնակից պետութեան պաշտօնական դիմումի դէպքում, սակայն ՌԴ-ից նման դիմում Կուրսկում ստեղծւած իրավիճակի վերաբերեալ ներկայ պահի դրութեամբ չի ստացւել:

Related Articles

Back to top button