Հայաստան - ԱրցախՔաղաքական

Դաւիթ Իշխանեան. «Հրաշքների չսպասէք, մեր իրականութիւնն այնպիսին է, որ առանց մեր մասնակցութեան հրաշքներ չեն կարող լինել»

«ԱԼԻՔ» – Այսօր (Դեկտեմբերի 27-ը,- ԽՄԲ.) Արցախի Հանրապետութեան Ազգային ժռողովի նախագահ Դաւիթ Իշխանեանի ծննդեան տարեդարձն էր։ Մէկ տարուց աւելի է Դաւիթ Իշխանեանը՝ Արցախի նախկին ռազմաքաղական ղեկավարների հետ Բաքւի բանտում է։

Դաւիթ Իշխանեանը Արցախի Խորհրդարանի ղեկին յայտնւեց ճակատագրական փուլում, երբ իրավիճակն ու պայմանները խիստ արտասովոր էին։ Նա խորը գիտակցումով է գնացել այդ քայլին։ Արցախի համար ճակատագրական փուլում ստանձնելով քաղաքական պատասխանատւութիւն՝ օգտագործելու ամբողջ ներուժը, Արցախի հարցը միջազգային հանրութեան օրակարգ բերելու եւ արդարութեան հասնելու:

Նա վստահ էր եւ հաւատացած՝ քանի դեռ Արցախն ու արցախցին ոչ են ասում բոլոր այն առաջարկներին, որոնք հարւածում են մեր որդեգրած ռազմավարական նպատակին՝ ոչինչ չի աւարտւել:

Բացառիկ գործիչ, ով նւիրւած էր բարոյականութեան սկզբունքների վրայ հիմնւած քաղաքականութեամբ պետականութիւն կերտելուն․ «Հրաշքների չսպասէք, մեր իրականութիւնն այնպիսին է, որ առանց մեր մասնակցութեան հրաշքներ չեն կարող լինել: Միայն հրաշքներ կատարելու ձգտումը մեզ կարող է դուրս բերել այս իրավիճակից: Ուրեմն հրաշքներ գործելու պատրաստակամութեամբ ու պատասխանատւութեամբ իւրաքանչիւրս լծւենք մեր գործին» :

Շնորհաւո՛ր տարեդարձդ, սիրելի՛ ընկեր, ամուր կամք, տոկունութիւն եւ շուտափոյթ վերադարձ։

Ապառաժ

Related Articles

Back to top button