Հայաստան - ԱրցախՔաղաքական

Դեկտեմբերի 27-ը Դաւիթ Իշխանեանի ծննդեան օրն էր

«ԱԼԻՔ» – Այսօր (Դեկտեմբերի 27-ը ԽՄԲ.) Արցախի խորհրդարանի նախագահ Դաւիթ Իշխանեանի ծննդեան օրն էր:

Ցաւօք, մեր ժողովրդի հետ վերջին 6 տարիներին տեղի ունեցած ողբերգական իրադարձութիւններից անմասն չմնաց նաեւ Դաւիթ Իշխանեանը, ով նախ իր հայրենի Արցախը կորցրեց, ապա գերեվարւեց ադրբեջանցիների կողմից:

Այն, ինչ տեղի ունեցաւ 2023 թւականի սեպտեմբերին, չնայած իր բնոյթով կազմակերպւած, համակարգային գործողութիւնների շարք էր Արցախի եւ Հայաստանի դէմ, սակայն ինչ-որ առումով էլ, 2020 թւականի ադրբեջանական ագրեսիայի եւ Հայաստանի իշխանութեան յանցաւոր գործելակերպի հետեւանքն էր:

Դաւիթ Իշխանեանը, Բակօ Սահակեանը, Արկադի Ղուկասեանը, Լեւոն Մնացականեանը, Դաւիթ Մանուկեանն ու ադրբեջանական բանտերում գտնւող մեր միւս հայրենակիցները բանտում են իրենց սկզբունքների, քաղաքական դիրքորոշման եւ գաղափարական նւիրւածութեան պատճառով:

Ցաւօք, Հայաստանի ղեկին գտնւող ապազգային ուժը` իր բարոյալքութեան սփռման եւ հակապետական գործունէութեամբ բազում ծառայութիւններ է մատուցում մեր երկրի նկատմամբ թշնամաբար տրամադրւած երկրներին:

ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր

Related Articles

Back to top button