Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական
Ադրբեջանը փորձում է մտնել եկեղեցական ընտանիք
«ԱԼԻՔ» – Բաքուն շարունակում է աշխատել բոլոր ուղղութիւններով, նոյնիսկ ամէնից անհաւանական:
Ադրբեջանն այժմ Արցախի եկեղեցիները ոչ միայն ներկայացնում է ալբանական/աղւանական, այլեւ` հանդիպումներ ու բանակցութիւններ է ունենում քրիստոնէական աշխարհի ներկայացուցիչների հետ, որպէսզի աղւանական եկեղեցին նոյնպէս մասը դառնայ եկեղեցական աշխարհի, իսկ Ադրբեջանը ներկայացւում է, որպէս աղւանական քրիստոնէութեան պաշտպան:
Այսպիսով, Բաքուն ոչ միայն օգտագործում է մահմեդականութիւնը եւ թուրքական աշխարհի հետ հաստատում ամուր կապեր, այլեւ` աշխատում է քրիստոնէական արժէքների պահապանի իմիջ ձեւաւորել:
Ակնյայտ է, որ այս քաղաքականութիւնը նպատակ ունի կրկին անգամ ջնջել հայկական մշակութային հետքը Արցախից եւ աշխարհին ներկայանալ բազմազգ, հանդուրժող պետութեան կարգավիճակում։