Հայաստան - ԱրցախՔաղաքական

Amnesty International. «Լեռնային Ղարաբաղի հայերի դէմ իր գործողութիւնների համար Ադրբեջանն այդպէս էլ չի պատժւել»

«ԱԼԻՔ» – Լեռնային Ղարաբաղում հայերի իրաւունքները խախտելու համար Ադրբեջանն այդպէս էլ չի պատժւել: Այս մասին ասւած է Amnesty International միջազգային իրաւապաշտպան կազմակերպութեան զեկոյցում։

«Վիճելի Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտութեան ընթացքում կատարւած խախտումների համար անպատժելիութիւնն առաջւայ պէս շարունակւում է։ Յունւարի 24-ին, կասեցնելով Ադրբեջանի լիազօրութիւնները, ԵԽԽՎ-ն վերահաստատեց իր մտահոգութիւնը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակման լուրջ մարդասիրական եւ մարդու իրաւունքների հետեւանքները չճանաչելու վերաբերեալ։

ԵԽԽՎ-ն միաժամանակ դատապարտել էր Ադրբեջանի կողմից 2023 թւականի սեպտեմբերին իրականացւած ռազմական գործողութիւնը, որի արդիւնքում Լեռնային Ղարաբաղի աւելի քան 100 հազար մարդուց կազմւած ամբողջ էթնիկ հայ բնակչութիւնը տեղահանւեց Հայաստան։ Նրանց անվտանգ եւ արժանապատիւ վերադարձի իրաւունքը անտեսւել է»,- ասւած է իրաւապաշտպան կազմակերպութեան զեկոյցում։

Related Articles

Back to top button