ԻրանՔաղաքական

Իրանը 10 օպերատիւ պլան է մշակել սիոնիստական թշնամու հնարաւոր գործողութիւններին կոշտ պատասխան տալու համար

«ԱԼԻՔ» – Իրանի ԶՈՒ-ի նախագծային ստորաբաժանումն առնւազն 10 օպերատիւ պլան է մշակել Սիոնիստական ռեժիմի հնարաւոր գործողութիւններին արձագանգելու համար: Այս մասին հաղորդում է «Թասնիմ» լրատւական գործակալութիւնը՝ վկայակոչելով ռազմական իրազեկ աղբիւրները:

Ըստ այդ աղբիւրների՝ այդ պլանները ցանկացած պահի կարող են թարմացւել, եւ դրանց մշակումը վկայում է սիոնիստական թշնամու հնարաւոր արկածախնդրութեան դէպքում «Կոշտ պատասխան» տալու Իրանի վճռակամութեան մասին:

«Իրանի պատասխանը պարտադիր չէ, որ լինի սիոնիստների գործողութիւններին համարժէք կամ համաչափ: Այն կարող է լինել աւելի յուժկու եւ թիրախային, ինչը կը երաշխաւորի պատասխանի արդիւնաւէտութիւնը:

Իրանի հետ համեմատած՝ Սիոնիստական ​​ռեժիմն ունի շատ աւելի սահմանափակ աշխարհագրութիւն եւ ռազմավարական նշանակութեան ենթակառուցւածքներ այնպէս, որ Իրանի գործողութիւնները կարող են աննախադէպ խնդիրներ առաջացնել ռեժիմի համար»:

Իրազեկ աղբիւրները նշել են, որ բազմաթիւ երկրներ Իրանին տեղեկացրել են, որ չեն մասնակցելու Իսրայէլի հնարաւոր գործողութիւններին. «Բայց ամէն դէպքում, ցանկացած երկիր, որը կօգնի սիոնիստներին հնարաւոր գործողութեան մէջ, կը հատի Իրանի կարմիր գիծը եւ կորուստներ կունենայ»,- յստակեցրել են նրանք:

Related Articles

Back to top button