Բլինքէնն այսօր կայցելի Իսրայէլ
«ԱԼԻՔ»- ԱՄՆ-ը հաստատել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքէնն այսօր՝ օգոստոսի 17-ին կը մեկնի Իսրայէլ։ Դրա մասին ասւած է պետքարտուղարութեան ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելի գրաւոր յայտարարութեան մէջ։
«Բլինքէնը օգոստոսի 17-ին կը մեկնի Իսրայէլ՝ շարունակելու ինտենսիւ դիւանագիտական ջանքերը՝ հրադադարի եւ պատանդների ու բանտարկեալների ազատ արձակման շուրջ բանակցութիւնների համար՝ ԱՄՆ-ի այսօր (օգոստոսի 16-ԽՄԲ.) ներկայացրած մերձեցման առաջարկի հիման վրայ՝ Եգիպտոսի եւ Կատարի աջակցութեամբ:
Այս առաջարկը հնարաւորութիւն կը տայ հրադադար հաստատել Գազայում, ազատել բոլոր պատանդներին, ապահովել մարդասիրական օգնութեան բաշխումը Գազայում եւ պայմաններ կը ստեղծի աւելի լայն տարածաշրջանային կայունութեան համար»,- ասւած է յայտարարութեան մէջ։
Axios-ի տւեալներով՝ այսօր՝ երեկոյեան Բլինքէնը կը ժամանի Իսրայէլ, որտեղ կը հանդիպի վարչապետ Բենիամին Նեթանիահուի հետ։ Դրանից յետոյ պետքարտուղարութեան ղեկավարը կայցելի Եգիպտոս եւ Կատար։