Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական
Մեդւեդեւ. «Ռուսաստանի հետ ձեւաւորւած կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար անխուսափելի ծանր հետեւանքների կը յանգեցնի»

Ռուսաստանի հետ ձեւաւորւած կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կը յանգեցնի անխուսափելի ծանր հետեւանքների։ Այս մասին յայտարարել է ՌԴ Անվտանգութեան խորհրդի նախագահի տեղակալ, «Եդինայա Ռոսիա» կուսակցութեան նախագահ Դմիտրի Մեդւեդեւը, հաղորդում է ТАСС-ը՝ յղում անելով «Եդինայա Ռոսիա»-ի մամուլի ծառայութեանը։
Ըստ նրա, «Արեւմուտքը Հայաստանին վերաբերւում է միայն որպէս Ռուսաստանի դէմ պայքարի գործիք եւ շահագրգռւած է քաղաքական դաշտը մաքրելու՝ Մոսկւայի եւ Երեւանի առողջ յարաբերութիւնների օգտին հանդէս եկող բոլոր ուժերից»։
«Տասնամեակներով ձեւաւորւած երկրի կապերի խզումից բխող անխուսափելի ծանր հետեւանքները շարքային քաղաքացիների համար ԵՄ-ին բացարձակապէս չեն հետաքրքրում», – ասել է Մեդւեդեւը։



