Հայաստան - ԱրցախՄարզական

Եւայի «Տատիկ-Պապիկ» նկարը հասաւ Արարատի գագաթ

Արցախցի 10-ամեայ Եւա Դանիէլեանի «Տատիկ-Պապիկ» նկարը, որը պատկերում է Ստեփանակերտի խորհրդանշական «Մենք ենք, մեր սարերը» յուշարձանը, բարձրացւել է Արարատ լեռան գագաթ։

Նկարը նախկինում հեռացւել էր Երեւանի Անուշաւան Տէր-Ղեւոնդեանի անւան երաժշտական դպրոցի ցուցահանդէսից՝ պաշտօնակատար տնօրէնի որոշմամբ, որը այն որակել էր «հակապետական քայլ»։ Այդ որոշումը լայն հասարակական արձագանգ էր առաջացրել՝ վերածւելով երեխաների ստեղծագործական ազատութեան մասին հանրային քննարկման։

Նկարը Արարատի գագաթ բարձրացրած նախաձեռնութեան հեղինակները նշել են, որ այդ քայլը խորհրդանշում է յիշողութեան, հայրենիքի հանդէպ սիրոյ եւ ստեղծագործական ազատութեան արժէքների յարգանքը։

Աւելի ուշ ստեղծագործութիւնը վաճառւել է աճուրդում՝ 1,800 ԱՄՆ դոլարով։ Այն ձեռք է բերել Մոսկւայում բնակւող արցախցի Գայանէ Աղաբէկեանը։

Related Articles

Back to top button