Հայաստան - ԱրցախՄարզական
Կոտրած ձեռքով դէպի յաղթանակ

Հայաստանի ըմբիշ Գէորգ Յարութիւնեանը Բաքւում ընթացող մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնութիւնում բացառիկ կամք դրսեւորեց։ Ադրբեջանցի մրցակցի հետ գօտեմարտի ընթացքում կոտրելով արմնկի ոսկորը՝ նա շարունակեց պայքարը, իսկ ապա՝ անտեսելով վնասւածքն ու ցաւերը, յաղթեց ղազախ եւ վրացի մրցակիցներին ու նւաճեց բրոնզէ մեդալ՝ Բաքւում բարձրացնելով Հայաստանի եռագոյնը։



