Հայաստան - ԱրցախՄարզականՔաղաքական

Բաքուն Հայաստանի, Արցախի եւ հայերի մասին հնչած խօսքերի պատճառով պատրաստւում է բողոք յղել ՄՕԿ-ին

«ԱԼԻՔ – Ադրբեջանի ղեկավարութիւնը մտադիր է France 2 հեռուստաալիքի հաղորդավար Լորան Դելաուսի՝ Փարիզում կայացած խաղերի բացման ժամանակ արած յայտարարութեան համար բողոք ներկայացնել Միջազգային օլիմպիական կոմիտէ (ՄՕԿ): Տեղեկութիւնն ըստ Tert.am-ի՝ յայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանական կողմին զայրացրել են հաղորդավարի՝ նաւարկող թիմերի շքերթի ժամանակ ասած խօսքերը։

«Եւ, իհարկէ, մեր հայ ընկերները․․․Հայաստանը պատմականօրէն ֆրանսիացիների սրտին մօտ երկիր է։ Անցեալ տարին հայ ժողովրդի համար սգոյ եւ Ադրբեջանի ձեռքերում յայտնւած Լեռնային Ղարաբաղի անկման տարի դարձաւ»,- ասել է հաղորդավարը, երբ կադրերում յայտնւել են հայ մարզիկները։

Related Articles

Back to top button