ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանը նախազգուշացրել է Լիբանանի նկատմամբ սիոնիստական ռեժիմի ցանկացած նոր արկածախնդրութեան մասին

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչը խստօրէն զսգուշացրել է օկուպացւած Գոլանի շրջանի Մաջդալ Շամս գիւղի դէպքի պատրւակով, Լիբանաի նկատմամբ սիոնիստական ռեժիմի ցանկացած նոր արկածախնդրութեան մասին:

Վկայակոչելով դէպքի կապակցութեամբ լիբանանեան «Հեզբօլլահ»-ի յայտարարութիւնը, ինչպէս նաեւ լիբանանի մի շարք պաշտօնեանների հաւաստիացումներն այն մասին, որ այդ երկիրը որեւէ դերակատարութիւն չի ունեցել Մաջդալ շամսի վրայ յարձակման մէջ, Նասեր Քանանին ասել է. «Գազայի հատւածում տասը ամիս շարունակ զանգւածային սպանդի եւ պաղեստինցի կանանց ու երեխաների կոտորածներից յետոյ, Իսրայէլի ցեղապաշտ ռեժիմը փորձում է կեղծ սցենարով շեղել հանրային կարծիքը եւ համաշխարհային ուշադրութիւնը Պաղեստինում իր զանգւածային յանցագործութիւններից»:

«Սիոնիստական ռեժիմը չունի նւազագոյն բարոյական իրաւունք՝ մեկանաբանելու եւ դատելու Մաջդալ Շամս բնակավայրում տեղի ունեցած միջադէպը, եւ անընդունելի են այս ռեժիմի պնդումներն այլոց դէմ»,- յստակեցրել է նա:

ԱԳՆ մամլոյ խօսնակը սիոնիստական ռեժիմի հնարաւոր արկածախնդրութիւնից Լիբանանի եւ տարածաշրջանի կայունութիւնն ու անվտանգութիւնը պաշտպանելը համարելով միջազգային հանրութեան, յատկապէս ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի պարտականութիւնը, ասել է. «Սիոնիստական ռեժիմի ցանկացած անմիտ գործողութիւն կարող է յանգեցնել տարածաշրջանում անկայունութեան, անապահովութեան եւ պատերազմի բռնկման, որի դէպքում այս ռեժիմը լինելու է նման յիմար պահւածքի անկանխատեսելի հետեւանքների եւ արձագանգների հիմնական եւ միակ պատասխանատուն»:

Related Articles

Back to top button